ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել երեք «եթե»-ներից հետո

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել երեք «եթե»-ներից հետո
22.11.2025 | 16:18

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը ասել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո: Այդ պայմանագրի կնքումն էլ պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխության Ալիևի պահանջի կատարման հետ: Սահմանադրության փոփոխված տարբերակում չի լինի Անկախության հռչակագիրը, որտեղ Ղարաբաղի և Ցեղասպանության մասին հոդվածներ կան: Սահմանադրության փոփոխության գործող իշխանությունները կգնան միայն 2026 թ. համապետական ընտրություններից հետո, ընտրություններից առաջ նման քայլը կլինի խիստ ռիսկային, քաղաքական իմիջի վրա ազդող բացասական գործոն և նաև ընդդիմության կողմից կօգտագործվի հակաքարոզչության ընթացքում: Այսպիսով ստացվում է, որ սահմանը կարող է բացվել երեք «եթե»-ներից հետո: ա. Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթի ընտրություններում:

բ. Եթե ընտրություններից հետո կարողանա կազմակերպել առանց Անկախության հռչակագրի ՀՀ սահմանադրության ընդունումը հանրաքվեով:

գ. Եթե Ալիևը նոր նախապայմաններ չառաջադրի և կնքի նախաստորագրված տեքստով պայմանագիրը:

Ժամանակի առումով, իմ կարծիքով, այդ ամենը կարող է ավարտվել մեկ տարուց ոչ շուտ: Գուցե և ավելի երկար ժամանակահատված կպահանջվի: Նկատի ունենալով ներկա խառնակ և անկայուն միջազգային գործընթացները՝ կարելի եզրակացնել, որ, եթե Թուրքիան սահմանի բացումը չպայմանավորի ՀՀ-Ադրբեջան պայմանագրով, ցույց կտա արագ, արդյունավետ և անկեղծ բարյացակամությամբ գործելու իր մտադրությունը: Իսկ, եթե ավելի անկեղծ լինենք, հայ-ադրբեջանական գործընթացով հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորելը հայաստանյան հանրությունը բավականին բացասաբար է ընկալում: Շատերը չեն էլ հավատում սահմանի բացման և նորմալ-բարիդրացիական միջպետական հարաբերությունների տեսլականին, որովհետև Ադրբեջանի հետ կապված ապագայում հնարավոր է նոր խնդիրներ առաջանան: Այս ճակատում բարդությունները շատ են: Սահմանազատում, կոմունիկացիաների գործարկում և վերահսկողություն, անկլավներ, փախստականների վերադարձի պահանջներ և այլն: 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունները դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին այս առումով ավելի իրատեսական էին: Թուրքիան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել սահմանը, այլ ոչ թե սպասել մի քանի հարկանի «եթե»-ների իրագործմանը:

Ինչպես տեսնում եք՝ իմ գրառման մեջ ևս «եթե»-ներից չկարողացանք խուսափել:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 8602

Մեկնաբանություններ